Ռուսաստանը Բելգիային է հանձնել Հայաստանի քաղաքացի, 1969 թվականին ծնված Տիգրան Հարությունյանին, ով մեղադրվում է եվրոպական այս երկրի տարածքում սպանություն գործելու մեջ:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Հարությունյանի նկատմամբ 2010 թվականին միջազգային հետախուզում էր հայտարարվել բելգիական իրավապահ մարմինների նախաձեռնությամբ: Նա մեղադրվում է 2000 թվականին Բելգիայի տարածքում սպանություն իրականացնելու մեջ:
Հարությունյանը ձերբակալվել է Միջազգային ոստիկանության Վոլգոգրադի բաժնի աշխատակիցների կողմից 2011 թվականի ապրիլին:
Գերատեսչությունում նշել են, որ մեղադրյալը «հարուստ քրեական անցյալ ունի»: Դեռևս 2002-ին Հարությունյանը Ռուսաստան էր արտաքսվել Գերմանիայից և դատապարտվել Վոլգոգրադի դատարանի կողմից դեռևս 1996 թվականին տվյալ քաղաքում իրագործած սպանության: