Ղարաբաղյան հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտ չի հանգուցալուծվի:
Այս մասին Ֆրեյզերը գրել է Twitter-ի իր անձնական միկրոբլոգում: Իր հաջորդ կարճ հաղորդագրության մեջ Ֆրեյզերը հավելել է. «Բայց լավ լուրը Պոպովից հետևյալն է. «Ամենակարևորը, որ նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի) ընկերական են [տրամադրված]: Մթնոլորտը Սոչիում հիանալի է»»:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունվարի 23-ին Սոչիում: