Home / Հայաստան / Դինքի լուսանկարները աճուրդի կհանվեն

Դինքի լուսանկարները աճուրդի կհանվեն

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի լուսանկարները, որոնցում նա ձուկ է որսում ծովափին, աճուրդի կհանվեն, հայտնում է Hurriyet պարբերականը:

Բույուկադա կղզում արված Դինքի երեք լուսանկարները 300 այլ նկարների հետ կներկայացվեն Աթրիում պատկերասրահում փետրվարի 23-ին:

Դինքի լուսանկարների մեկնարկային գինը 1500 թուրքական լիրա (մոտ 750 եվրո) է:

Հիշեցնենք, որ «Ագոս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: