ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն ամենևին հիսաթափված չէ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իր գրանցած արդյունքից: Այս մասին նա հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Միքայելյանը համոզված է, որ մեկ է` «ամեն ինչ փոխվելու է էս երկրում»:
Նա հաստատել է նաև, որ նախընտրական ողջ ընթացքում իր կողքը կանգնած մոտ 300 հոգի ընկերների հյուրասիրել ու շնորհակալություն է հայտնել, մինչդեռ ՀՀԿ-ականներն այժմ Հրազդանում «ռազբորկա» եմ անում, թե այդքան փող բաժանելուց հետո ինչո՞ւ է Սասունն այդքան ձայն հավաքել։
Սասուն Միքայելյանն անդրադարձել է նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությանը, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում երկու թեկնածուներն էլ բաժանել են ընտրակաշառք, և հենց այդ պատճառով Սասուն Միքայելյանը չի բողոքարկում ընտրությունների արդյունքները:
«Ադիբեկյանին փոխանցեք, որ հերիք ա փողերով գործ անի ու այլ մարդկանց վարկաբեկի: Երեխեք ջան, ո՞նց կարող էի ես փող բաժանել: Կալանավոր մարդուն որտեղի՞ց փող»,- ասել է Սասուն Միքայելյանը: