Բաքվում չեղյալ է հայտարարվել 2008 թվականի Հարավային Օսիայի պատերազմին նվիրված ռուսաստանյան «Օգոստոս. Ութին» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պետք է ցուցադրեր Park Cinema կինոթատրոնը: Սակայն Facebook սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատերերը դեմ են հանդես եկել ֆիլմի ցուցադրությանը: Նրանք դիմել են կինոթատրոնի ադմինիստրացիային` ֆիլմի ցուցադրությունը չեղյալ հայտարարելու խնդրանքով: Ադրբեջանցիները զուգահեռներ են անցկացնում Ռուսաստանին «զավթիչ» համարող Վրաստանի և Ադրբեջանի միջև, որը նույնատիպ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարցում:
«Օգոստոս. Ութին» ֆիլմի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 21-ին: Ֆիլմը նկարահանվել է ռուսաստանցի ռեժիսոր Ջանիկ Ֆայզիևի կողմից: Ֆիլմը ներկայացվում է որպես սիրային պատմություն` զինված հակամարտության ֆոնին: Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունը սկսվում է փետրվարի 23-ից:
Նշենք, որ 2011 թվականին էկրան բարձրացավ ռուս-վրացական հակամարտության մասին պատմող մեկ այլ ֆիլմ` «Օգոստոսյան 5 օր»: Վրաց-ամերիկյան արտադրության այս գեղարվեստական ֆիլմը Վրաստանում ներկայացվում էր որպես «պայքար ճշմարտության» համար: