Home / Հայաստան / Չավեսը պատրաստ է երգել ԱՄՆ-ում հանուն Հայիթիի

Չավեսը պատրաստ է երգել ԱՄՆ-ում հանուն Հայիթիի

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պատրաստակամություն է հայտնել երգել ԱՄՆ-ում Հայիթիի երկրաշարժից տուժածների համար անցկացվելիք բարեգործական համերգին:

Վենեսուելայի առաջնորդը բարեգործական համերգին երգելու իր մտադրության մասին հայտնել է հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Պենի հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ հենց Շոն Պենն էլ պատրաստվում է կազմակերպել ակցիան, որի ընթացքում հավաքված միջոցները կտրամադրվեն Հայիթի կղզու օգնության ֆոնդին: 2010 թվականին Հայիթիում գրանցված երկրաշարժի հետևանքով 316 մարդ էր զոհվել, ևս 300 հազարը վիրավորվել էին: Տասնյակ հազարավոր շենքեր փլուզվել էին, ավելի քան մեկուկես միլիոն մարդ առանց տանիքի էր մնացել: Նյութական վնասը 8 մլրդ դոլար է գնահատվում:

Հիշեցնենք, որ 2007 թվականին Վենեսուելայի նախագահն իր առաջին երաժշտական ալբոմը թողարկեց: Ալբոմի մեջ ընդգրկվել էին մեքսիկական և վենեսուելական հայտնի երգեր, որոնք Չավեսը կատարում էր կիրակնօրյա հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընթացքում:

Չավեսը երգում է Մոսկվայում ուսանողների հետ