Խորհրդարանական ընտրությունների մասին ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը այժմ չի խոսում, այդ մասին նա կխոսի ապրիլի վերջին: Այս հայտարարությամբ է Միքայելյանը սկսել այսօրվա մամուլի ասուլիսը` խոստանալով խոսել և մեկնաբանել միայն Հրազդանի ընտրությունները:
Նա պարզաբանել է, թե ինչու չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:
«Ո՞ւր դիմեմ: Պետք է դիմեմ վարչական դատարան, որը չի բավարարել նույնիսկ իմ վստահված անձ Վահե Հովսեփյանի դիմումը, որ դրոշմակնիքներ պետք է լինեին: Ո՞ւմ դիմեմ, երբ ամբողջ պետությունը ինձ դեմ է եղել: Մենք հաղթել ենք, Արամին նշանակել են քաղաքապետ»,- ասել է Սասուն Միաքայելյանը:
Բանախոսը շնոհրակալություն է հայտնել բոլոր այն 11500 հրազդանցիներին, որոնք քվերարկել են իր օգտին, ոչ այն պատճառով, որ իրեն են ձայն տվել, այլ որովհետև քվեարկել են իրենց կամքով և չեն դարձել ճնշումների զոհ:
«Իմ դեմ պայքարել է ողջ պետական համակարգի ներկայացուցիչները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բողոքելը կլիներ շոու սարքել: Ինձ փողով չէին կարող հաղթել: Չեմ հասկանում` ինչ մեխանիզմ են օգտագոծրծել: Իմ քրոջ որդուն, որ քաղծառայող է, կանչել, ասել են` քո քեռու ընտրարշավին ես մասնակցում: Արամն ու Կավալը հանրապետականը սարքել են հանրասեփական: Պետք է ցույց տային, որ Սասունը ձայն չունի Հրազդանում: Ով ինձ բարևել է, ահաբեկել են, տարել հարցաքննել են»,- ասել է Սասուն Միքայելյանը:
«Սերժ Սարգսյանի մարտական ընկերն եմ, դա որևէ բանի հետ չի փոխվում: Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ [նկատի ունի իր ընտրվելը – խմբ.], կազատվեր մի երկու կաշառակերներից», – նշել է Միքայելյանը:
Հարցին, թե ինչու չի շնորհավորել Արամ Դանիելյանին, քաղաքապետի նախկին թեկնածուն պատասխանել է, որ կշնորհավորեր հաղթող թեկնածուին, բայց, հաշվի առնելով մասշտաբային ընտրակեղծիքները, ընտրակաշառքը, Դանիելյանին շնորհավորելը կնշանակեր արդարացնել ու աջակցել ընտրակեղծիքներին:
Տեսանյութը տրամադրել է Հելսինկյան ասոցիացիան