«Mars Inc» ընկերությունը, որը զբաղվում է Snickers և Twix շոկոլադե բատոնների արտադրությամբ, կդադարեցնի 250-ից ավել կալորիականություն ունեցող շոկոլադների արտադրությունը մինչև հաջորդ տարվա ավարտը:
Վըրջինիայի McClean ընկերության ներկայացուցիչները, որոնք թողարկում են նաև Juicy Fruit ծամոնը և M&M’s կոնֆետները, հայտարարել են, որ այս նախաձեռնությունը արտադրանքի սննդարար արժեքը բարձրացնելու և այն ավելի պատասխանատու կերպով վաճառելու միտում ունի:
Սահմանափակումները, մասնավորապես, կանդրադառնան Snickers-ի վրա: Ամենայն հավանականությամբ արտադրությունից դուրս կգան Snickers-ի մեծ չափի բատոնները, որոնք 540 կալորիա են պարունակում: Ըստ արտադրողների, այս սահմանափակումը հավանաբար չի ազդի Twix-ի վրա, քանի որ այն բաղկացած է երկու բատոններից և սովորաբեր մարդիկ ուտելիս կիսվում են: