Հինգշաբթի ուշ երեկոյան «Օրինաց երկիր» կուսակակցության ակտիվը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և ճոխ սեղանների շուրջ, ու ավելի շատ քեֆ է հիշեցրել:
Այնուամենայնիվ, «Հրապարակի» տեղեկություններով, մի շարք քաղաքական հարցեր քննարկվել են։
Մի քանի ժամ ՕԵԿ-ականների հետ անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանը հեռացել է, ապա Արթուր Բաղդասարյանը հրապարակել է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին երեք համարների անունները՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան։
Արթուր Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ ցուցակը կհրապարակվի համագումարի ժամանակ՝ մարտի 3-ին։