ԱՄՆ Դաշնային հետախուզական բյուրոն պաշտոնապես հայտարարել է, որ ուրբաթ ձերբակալվել է մոտ 30 տարեկան մի տղամարդ, ով կասկածվում է Վաշինգտոնի ԱՄՆ Կոնգրեսի դեմ ահաբեկչության նախապատրաստման մեջ:
Ահաբեկիչը ձերբակալվել է զանգվածային հատուկ գործողությունների շրջանակներում, որին կցվել էին իրենց «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման էմիսարներ ձևացնող գործակալներ:
Դաշնային Բյուրոյի ներկայացուցիչ Էնդրյու Էյմսը հաղորդել է, որ կասկածյալի ողջ գործունեությունը գտնվում էր գործակալության վերահսկողության տակ, և գործողությունների փուլերից որևէ մեկում հասարակության համար վտանգ չի սպառնացել:
Միաժամանակ նա հրաժարվել է հաստատել կամ հերքել FOX News-ի տեղեկություններն այն մասին, թե ձերբակալվածը Մարոկոյի քաղաքացի է և պատրաստվում էր ահաբեկչություն-ինքնասպանություն իրագործել: