Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Չունցին քաղաքում համերգի ժամանակ տրիբունայի փլվելու հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել, հայնտում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ երեկոյան փոփ-երգչուհի Վան-Ֆեյի համերգին ընթացքում կոտրվել են կամուրջների մետաղյա ամրակները: Արդյունքում մեկից մեկուկես մետր բարձրությունից ընկած հանդիսատեսը տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել: Համերգը դադարեցվել էր:
Բժշկի օգնությանն է դիմել 70 մարդ, նրանցից 4-ի մոտ կոտրվածքներ կան: Մյուս տուժածները թեթև վնասվածքներ և կապտուկներ են ստացել: