Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհի պաշտոնավարության ավարտի կապակցությամբ իշխանությունները հատուկ միջոցառումներ չեն կազմակերպի:
Ներկայումս նա բուժում է ստանում ԱՄՆ-ում 2011 թվականի հունիսին իր հանդեպ իրականացված մահափորձի հետևանքով ստացված վնասվածքներից հետո:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ Եմեն մինչ նախագահական ընտրությունները:
Բացի դա, Սալեհը ներողություն է խնդրել քաղաքացիներից իր կառավարման օրոք թույլ տրած սխալների համար: Նախագահը հավելել է, որ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն որպես իշխող «Համազգային Կոնգրես» կուսակցության նախագահ:
Սալեհը ստանձնեց հյուսիսային Եմենի Արաբական հանրապետության ղեկավարի պաշտոնը 1978 թվականին, մինչդեռ Հարավային Եմենի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը առանձին պետություն էր: 1990 թվականին հարավի և հյուսիսի միավորումից հետո նա դարձավ երկու Եմենների ղեկավարը: 1994 թվականին Սալեհը նախագահ հռչակվեց, և իշխում էր երկիրը մինչ 2012 թվականի հունվարի 22-ը:
2011 թվականի ընթացքում Եմենը Թունիսից և Եգիպտոսից հետո դարձավ երրորդ երկիրը, որտեղ հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ:
Եմենեի նոր նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 21-ին: Պաշտոնի միակ թեկնածուն է վարչապետ Աբդ Ռավ Մանսուր Խադին: