99-ամյա ամուսինը որոշել է ամուսնալուծվել կնոջ հետ 77 տարի ապրելուց հետո, երբ պարզել է, որ 1940 թվականին վերջինս դավաճանել է իրեն:
Իտալական մամուլի էջերում հայտնված սկանդալային պատմության հերոսներն են 99-ամյա Անտոնիոն և 96-ամյա Ռոզան, որոնք 77 տարի միասին են եղել: Զույգը 5 երեխա, 12 թոռ և մի քանի ծոռ ունի: Եթե ամուսիններն իրոք հրաժեշտ տան իրար դա մարդկության պատմության մեջ հայտնի դարձած «ամենածեր» ամուսնալուծությունը կլինի:
Ամուսնական զույգի մտերիմները հույս ունեն, որ սենյոր Անտոնիոն ամեն դեպքում հետ կկանգնի իր որոշումից և ամուսնալուծության դիմումը կվերցնի դատարանից: Կրքոտ իտալացու կինը նույնպես դեմ է ամուսնու որոշմանը: Միաժամանակ նա չի հերքում ամուսնուն դավաճանելու փաստը: