Եվրատարածքի երկրների Ֆինանսների նախարարները Հունաստանին տրվող հրատապ օգնության փաթեթի վերաբերյալ համաձայնության են եկել ողջ գիշեր տևած 13 ժամյա բանակցություններից հետո: Հունաստանը 130 մլրդ եվրո կստանա, որոնք անհրաժեշտ են մարտի 20-ին սնանկացումից փրկվելու համար: Հենց այդ օրը Հունաստանը պետք է վճարի պետական պարտատոմսերով նախատեսված պարտքերը:
Փոխարենը Հունաստանը պարտավորվում է մինչ 2020 թվականը նվազեցնել ՀՆԱ-ի պետական պարտքի մակադրակը մինչև 120,5%:
Բանակցությունների վերաբերյալ հայտարարությունն արվել է վաղ առավոտյան Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերի կողմից, ով միաժամանակ զբաղեցնում է ֆինանսների նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը:
Յունկերի խոսքով` համաձայնությունը թույլ կտա էապես կրճատել Հունաստանի պարտքը և ապահովել այս երկրի ապագան եվրատարածքում:
Նշենք, որ 5 տարիների ընթացքում Հունաստանի պարտքը հասել է 160%-ի:
Հունաստանի վերաբերյալ համաձայնագրի մասին լուրերից հետո արժույթային շուկայում եվրոյի աճ է նկատվում:
Նշենք, սակայն, որ Հունաստանի ժողովուրդը դժգոհ է երկրի ղեկավարության կողմից ընդունված բյուջետային ծախսերի կրճատման օրինագծից, համաձայն որի աշխատավարձերի, թոշակների և աշխատատեղերի կրճատում է սպասվում ողջ երկրով մեկ: Զանգվածային բողոքի ակցիաները վերածվում են բախումների, կողոպուտների, բազմաթիվ շինություններ են հրդեհվել, այդ թվում` պատմամշակութային արժեք ունեցող կառույցներ: