Մեծ Բրիտանիայի Դանա Ֆեբեր քաղցկեղի ինստիտուտի գիտնականները պարզել են մազերի ճերմակացման պատճառը: Նրանք հերքել են այն կարծիքը, թե մազերի ճերմակացման պատճառ են հանդիսանում սթրեսներն ու սխալ սնվելը: Այս գործոնները, իհարկե, նույնպես կարևոր դեր ունեն, սակայն, ինչպես պարզվել է հետազոտության արդյունքում, որոշիչ չեն:
Գիտնականների փորձերը ապացուցել են, որ մազերի ճերմակացման պատճառը գեներն են:
Մասնագետները նշում են նաև, որ մազերի բնական գույնի կորուստը պայմանավորված է դրանց հաճախ քիմիական ներկումով: Գիտնականները ոչ մի կապ չեն գտել մարդու կենսակերպի և վաղ ճերմակացման միջև:
«Անառողջ կենսակերպը ճերմակացման պատճառ չէ: Այն անմիջականորեն կարող է ազդել միայն մազաթափության վրա»,- նշում են գիտնականները: