Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Ռովշան Ռզաևը, Ֆարաջ Գուլիևը և Ազայ Գուլիևը փետրվարի 21-23-ը կայցելեն Հայաստան «Եվրոնեսթ» սոցիալական կոմիտեի նիստին մասնակցելու համար:
АПА գործակալության փոխանցմամբ` նիստին քննարկվելու են գործընկեր պետություններում քաղաքացիական հասարակության զարգացման հեռանկարները, աղքատության մակարդակի նվազեցման ռազմավարության խնդիրները, կանանց, երիտասարդության դերի բարձրացումը քաղաքացիական հասարակությունում և խորհրդարաններում: