Home / Հայաստան / Ղարաբաղում շփման գիծն արդեն վերածվել է մահվան գծի. վերլուծաբան

Ղարաբաղում շփման գիծն արդեն վերածվել է մահվան գծի. վերլուծաբան

1994 թվականին կնքված Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին պայմանագրից հետո մինչ օրս թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի դիպուկահարների գնդակներից տարեկան մինչև 30 մարդ է զոհվում: Սակայն Լեռնային Ղարաբաղի համակարտությամբ պայմանավորված լարվածության մեծացման հետ մեկտեղ դիպուկահարների պատճառով հեղված արյան զոհ է դառնում փոխզիջումը: Այս մասին ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում գրում է ամերիկացի վերլուծաբան Մարկ Դիտսենը:

Նա հիշեցնում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն խաղաղ նախագծի փուլային լուծում է առաջարկել, որն արտացոլված է Մադրիդյան սկզբունքներում:

«Ցավոք սրտի, հակամարտության ռազմական բնույթը աճում է դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, որը խոչընդոտում է փոխադարձ վստահության մեծացմանը, ինչը փոխզիջման ձեռքբերման համար առանցքային կարևորություն ունեցող պայման է: Այդ իսկ պատճառով, տարածքների վերադարձման հեռանկարներն աստիճանաբար վերանում են: Եթե Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչվեն, անվտանգության խնդրի լուծման  միջազգային երաշխիքներ կհայտնվեն: Սրա մեջ են մտնում նաև խաղաղարար գործողությունները: Սակայն յուրաքանչյուր նոր դիպուկահարային հարձակում կրճատում է այդ «եթե»-ի հնարավորությունը: Շփման գիծը արդեն վերածվել է մահվան գծի», – գրում է վերլուծաբանը:

Նա կարծում է, որ եթե իրավիճակը չփոխվի, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման վերջին հույսերը հողում կթաղվեն: