Հնգամյա Զակ Էյվերին Բրիտանիայի «գենդերային ինքնության խանգարմամբ» ամենաերիտասարդ բնակիչն է: Ծնողները, բժիշկներն ու հոգեբանները պաշտպանել են աղջիկ դառնալու նրա որոշումը, իսկ դպրոցում նրա համար հատուկ «գենդերային առումով չեզոք» զուգարան են տեղադրել:
Զակի մոր խոսքով` նախկինում իր որդին սովորական տղա էր, ով սիրում էր խաղալ իր եղբոր` Ալեքսի հետ: Սակայն մի պահ նա տարվել է արքայադստրերի մասին մուլտֆիլմերով, որից հետո նրա աշխարհընկալումը կտրուկ փոխվել է: Երեք տարեկանում նա հայտարարել է. «Մամ, ես աղջիկ եմ»:
Սկզբում ծնողները մտածում էին, որ դա պարզապես խաղ է և որոշել էին ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Սակայն տղան ցանկանում էր աղջկա տեսք ունենալ և իրեն աղջկա նման պահել: Վերջիվերջո, երեխային տարել են մանկական հոգեբանի մոտ և լսել եզրակացությունը. «Ձեր երեխան աղջկա ուղեղ ունի, իսկ մարմինը` տղայի է»:
Զակի ծնողները նշում են, որ հարգում են իրենց երեխայի որոշումը:
ԱՄՆ-ի Գենդերային ինքնության առաջին մանկական հիվանդանոցի տնօրենը կարծում է, որ մանկաբույժները պարտավոր են իմանալ, որ այսպիսի երեխաներ գոյություն ունեն և սեռը փոխելիս բուժման կարիք ունեն:
Նա կարծում է, որ «գենդերային ինքնության խանգարում» ախտորոշումը սխալ է: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսպիսի երեխաների ուղեղի կառուցվածքը մոտ է հակառակ սեռինին: