հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Փոխվել է մարդկանց մտածելակերպը». Ընկերությունը համաձայն չէ ՀԱԿ-ի բնապահպանների որակումների հետ

«Փոխվել է մարդկանց մտածելակերպը». Ընկերությունը համաձայն չէ ՀԱԿ-ի բնապահպանների որակումների հետ

«Գեոթիմ» ընկերությունը, որը շահագործում է Ամուլսարի ոսկու հանքավայրը, համաձայն չէ Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի գնահատականի հետ: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը, չբերելով և ոչ մի հիմնավորում, «անթույլատրելի» է անվանել Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական և արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները, որոնք հասանելի են մեր կայքում` www.geoteam.am:

Եթե այդ նյութերին ծանոթանալուց հետո ՀԱԿ-ի մասնագետները կշարունակեն մեր ծրագիրը «անթույլատրելի» համարել, պատրաստ ենք հրավիրել նրանց հանրային բանավեճի` հասարակության և ԶԼՄ-ների մասնակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նշում է, որ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը իրագործվում է ոլորտը կարգավորող ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերին խիստ համապատասխան և համահունչ: «Գեոթիմն» ընդգծում է, որ 2006 թվականից ի վեր ընկերությունը Հայաստանում ներդրել է 30 մլն դոլար, ևս 52 մլն դոլար ներդրվելու է այս տարի: Բացի դա «Գեոթիմը» աշխատանքով է ապահովել Ամուլսարի շրջակայքի համայնքների բնակիչներին ու դրանցում իրագործել բազում սոցիալական ծրագրեր` «փոխելով մարդկանց մտածելակերպը և վերաբերմունքը կյանքի նկատմամբ»:

Լուսանկարը` proactiveinvestors.com-ի