Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: