ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելը նախօրոք քննարկել ու համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը գրում է, որ Ծառուկյանը Օսկանյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ է ունեցել նաև Մոսկվայում, սակայն չի նշում, թե կոնկրետ ում հետ:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրերը։
«Նման հարցերը մեր կուսակցությունում քննարկվում են քաղաքական խորհրդում և պարոն Ծառուկյանի գլխավորությամբ։ Մնացած խոսակցություններն անմտություն են», – ասել է նա։