Ռոստովում ողբերգական դեպք է տեղի ունեցել ամուսնական զույգի կյանքի ամենաերջանիկ օրվա` երեխայի լույս աշխարհ գալու նախօրեին: 10 ամիս շարունակ ամուսինը ծայրահեղ ուշադրությամբ հոգ էր տանում կնոջ մասին`զերծ պահելով նրան սթրեսներից և հուզմունքից: Սակայն սեփական առողջության համար ժամանակ չէր մնում:
Կինը, ով ծննդատնից կապ էր պաշտպանում ամուսնու հետ, կրկին զանգահարել է նրան և այդ պահին ուժգին ցավեր են սկսվել: Մի պահ նա այնպես է բղավել, որ ամուսնու սիրտը չի դիմացել լարվածությանը: Նա տեղում մահացել է, հայտնում է Medicforum-ը: