Ակտիվիստ, բլոգեր Բայանդուր Պողոսյանը, ով երեկ Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակում հացադուլ էր հայտարարել` պահանջելով կասեցնել այգում կրպակների մոնտաժումը, մի քանի ժամ անց դադարեցրել է իր բողոքի ակցիան այն բանից հետո, երբ Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը խոստացել է, որ մինչ շաբաթվա վերջ կրպակների շինարարությունը չի շարունակվի:
Այս մասին Epress.am-ին հայտնել է բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:
Նա հավելել է նաև, որ ոստիկանի այդ հայտարարությունը պաշտոնական չի կարելի համարել, ուստի ակտիվիստները «չեն դադարեցնում պայքարը այգին կրպակներից փրկելու համար»: