Home / Հայաստան / Օբաման Բի Բի Քինգի հետ Չիկագոյի մասին բլյուզ է կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ )

Օբաման Բի Բի Քինգի հետ Չիկագոյի մասին բլյուզ է կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ )

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռոք երաժիշտ Միք Ջագերի, բլյուզ կիթառահար Բի Բի Քինգի և մի շարք այլ երաժիշտների հետ երաժշտական կատարում է նվիրել իր փոքր հայրենիքին` Չիկագո քաղաքին: Երաժիշտները հավաքվել էին Սպիտակ տանը բոլոր ժամանակների լավագույն բլյուզ կատարողներին նվիրված երեկոյին, հայտնում է Los Angeles Times-ը:

«Արի, փոքրիկս, ինչ է, չե՞ս ուզում գալ»,- երկու անգամ երգել է ԱՄՆ նախագահը «Sweet Home Chicago» երգի տողերը` բարձրախոսը փոխանցելով բլյուզ կատարող Բի Բի Քինգին:

Բարաք Օբամայի խոսքով` նախագահի պաշտոնը բացի մի շարք դրական բաներից, ունի նաև բացասական կողմեր: Նա օրինակ, խոստովանել է, որ չի կարող պարզապես դուրս գալ զբոսանքի: Բայց միաժամանակ լավ բաներ կան, որոնք փոխհատուցում են այդ անհարմարությունները, ինչպես, օրինակ, նման երաժշտական երեկոները:

Նշենք, որ վերջերս Օբաման Հարլեմի հայտնի Ապոլո թատրոնում տեղի ունեցած դրամական միջոցների հավաքագրման միջոցառման ժամանակ ամերիկյան հայտնի երաժիշտ Ալ Գրինի «Արի միասին մնանք» երգից մի հատված էր երգել:

«Ես…Ես այնքան սիրահարված եմ քեզ»,- երգել էր նախագահը: