Home / Հայաստան / Ամերիկացիներն անվանել են իրենց գլխավոր թշնամիներին

Ամերիկացիներն անվանել են իրենց գլխավոր թշնամիներին

Գելափ կազմակերպության կողմից անցկացված հասարակական կարծիքի համազգային հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները որպես իրենց «ոխերիմ թշնամի» են տեսնում Իրանին:

Չորեքշաբթի հրապարակված տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 32%-ը Իրանին «համար 1» թշնամի է համարում: Նախորդ տարի նույն կարծիքին էին ամերիկացիների 25%-ը:Մասնագետների կարծիքով` բացասական վերաբերմունքի աճը պայմանավորված է Թեհրանի միջուկային նկրտումների վերաբերյալ ԱՄՆ-ի բնակիչների շրջանում առաջացող տագնապի զգացումով:

ԱՄՆ-ի թշնամիների առաջին հնգյակում են Չինաստանը (23%), Հյուսիսային Կորեան (10%), Աֆղանստանը (7%) և Իրաքը (5%): 6-րդ հորիզոնականը կիսել են Ռուսաստանն ու Պակիստանը (2%):

Հարցվածների 1%-ը վստահ է, որ «ԱՄՆ-ն հենց ինքն իր գլխավոր թշնամին է»:

Իսկ նախորդ շաբաթ անցկացված հարցումները, որոնք նպատակ ունեին պարզելու, թե հատկապես ո՞ր երկրների նկատմամբ ամերիկացիները բարյացակամ վերաբերմունք ունեն, պարզել են, որ այդպիսի երկրների թվում են կանադացիները (96%), ավստրալացիները (93%), բրիտանացիները (90%), գերմանացիները (86%) և ճապոնացիները (83%):