Երկիր մոլորակը կարող է դուրս գալ ուղեծրից 2012 թվականին ակնկալվող Արեգակնային համակարգի մոլորակների շքերթի ժամանակ: Նրանք շքերթ կկազմեն և, միավորելով ձգողականության դաշտերը, կարող են փոփոխել մարդկանց համար օրինաչափ և օպտիմալ Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինժեներ-գյուտարար Ստեփան Եպիսկոպոսյանը:
Նա Երկրի վրա մոլորակների շքերթի բացասական ազդեցությունը չեզոքացնելու երկու տարբերակ է առաջարկում: Այս մասին գյուտարարը նամակով տեղեկացրել է նաև ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և «Գրինփիս»-ին:
Առաջին տարբերակի համաձայն, անհրաժեշտ է որոշակի հեռավորության վրա Երկիր մոլորակի և մեկ շարքի վրա գտնվող մոլորակների միջև միջուկային և ջերմամիջուկային պայթյուններ իրականացնել:
Պայթյունների հետևանքով առաջացած պրոտոնների, էլեկտրոնների, լույսի և գամմա-ճառագայթների առկայծումը չեզոքացնում են Երկրի վրա ձգողականության դաշտերի ազդեցությունը:
Երկրորդ տարբերակն առաջարկում է օգտագործել մեր մոլորակի շուրջ արդեն իսկ գոյություն ունեցող բազմաթիվ արհեստական արբանյակների: Եպիսկոպոսյանը առաջարկում է հավաքել նրանց հաշվարկված կետերում և հորիզոնական ուղղությամբ պտտել-թրթռացնել դեպի Երկրի մակերես: