ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին զարմացնում է այն հարցը` արդյոք ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում գործարար Սիլվա Համբարձումյանին տեսնել իր շարքերում:
«Ո՞վ ա Սիլվա Համբարձումյանը: էդ սաղ ուզում են մեր շարքերը մտնե՞ն, մենք էլ չե՞նք ցանկանում: Ես չեմ էլ ճանաչում` ում մասին եք խոսում, ինչի մասին եք խոսում»,- ասել է Սահակյանը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Սիլվա Համբարձումյանի միջև սկանդալային միջադեպի հիշեցումից հետո պատգամավորն ասել է.
«Այ տեսնում եք, մարդը կարող է մեծ քամիներ բարձրացնել ու հայտնի դառնալ, բայց ես էդպես մոռացության տամ, ի՞նչ Սիլվա Համբարձումյան: Ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ՝ բարևել»: