Home / Հայաստան / Ռուսաստանյան հրեաները մեղադրել են Մեդվեդևին Պուշկինի անունը գցելու մեջ

Ռուսաստանյան հրեաները մեղադրել են Մեդվեդևին Պուշկինի անունը գցելու մեջ

Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիան փետրվարի 23-ին խիստ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից սիրիացի գրող Ալի Օկլյա Օրսանի` Պուշկինի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է հրեական միությունը, սիրիացի գրողը հայտնի է իր այլատյաց և հակասեմիտական արտահայտություններով:

Հրեական համայնքների ֆեդերացիայի հայտարարության մեջ բերվում են սիրիացի գրողի ստեղծագործությունից վերցված հատվածներ. «Երբ երկվորյակ աշտարակները փլուզվեցին (նկատի ունի 2011-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով փլուզված Նյու Յորքի Համաշխարհային Առևտրի կենտրոնները), իմ թոքերը թարմ օդով լցվեցին, և ես բավարարված շունչ քաշեցի», «Գծուծ ռասիստ, ստորաքարշ հրեա Շեյլոկը, ով ատելության դանակով Անտոնիոյի կրծքից միս է հանել, ձեր մեջ է ներխուժում իր փողերով, իր ժամանակակից ինքնաթիռներով, իր հրթիռներով, իր միջուկային ռումբերով: Դուք պետք է պատասխանեք մի բարդ հարցի.«Դո´ւք, քրիստոնյաներ և մահմեդականներ, ցանկանո՞ւմ եք ապրել, գոյատևել և հետևել ձեր համոզմունքներին: Թե՞ դուք Աբրահամի ոչխարներն եք, որոնք պատրաստ են զոհաբերվել հրեական զոհասեղանին»:

Միևնույն հայտարարության մեջ նշվում է, որ Պուշկինի մեդալով Ալի Օկլյա Օրսանին պարգևատրելը կարող է նպաստել այս կարևոր պետական պարգևի վարկի անկմանը»: «Անշուշտ Օրսանի հայացքները օրիգինալությամբ չեն փայլում, սակայն Կրեմլում ամեն օր չէ, որ բացահայտ հակասեմիտներին և մարդատյացներին Պուշկինի մեդալով են պարգևատրում»,-ասված է հայտարարության մեջ: