Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը պատրաստվում է ՀՀԿ-ական դառնալ, որպեսզի ԱԺ պատգամավորի մանդատ ստանա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա։
Թերթը զրուցել է Տիգրան Կարապետյանի հետ, ով հարցը լսելով, նախ ծիծաղել է, ապա պատասխանել.
«Դուք որտեղից որ լսել եք, իրենցից էլ ճշտեք։ Բայց ես ոչ մեկին չեմ միանում, ա՛յ ցավդ տանեմ, ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել, ոչ մեկին չեմ տեսել։ Եթե մի բան լինի, ես հայտարարություն կանեմ, Ձեզ կասեմ անպայման»։