Իտալական դատախազությունը ընդլայնել է «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավաբեկության մեջ կասկածվողների ցուցակը:
Ավելի վաղ հետաքննություն էր ընթանում միայն խորտակված նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի և նրա օգնական Չիրո Ամբրոզիոյի նկատմամբ: Սակայն չորեքշաբթի` փետրվարի 22-ին, գործում ևս 7 անձինք են ներգրավվել` զբոսանավի սեփականատեր համարվող Costa Crociere ընկերության երեք աշխատակիցներ, և անձնակազմի չորս անդամներ: Բոլորի նկատմամբ կարող է չկանխամտածված սպանության և հանցավոր անփութության վերաբերյալ մեղադրանք առաջադրել:
Costa Crociere-ին արդեն իր աջակցությունն է հայտնել իր աշխատակիցներին և վստահություն է հայտնել, որ նրանք անմեղ են:
Միաժամանակ, նավաբեկության վայրում որոնողական աշխատանքներ անցկացնող
փրկարարները գտել են ևս 8 մահացածների դիակներ: Նրանց թվում է եղել նաև հնգամյա աղջնակի դի: Այսպիսով, նավաբեկության հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Եվս 8 մարդ շարունակում է անհայտ կորած համարվել: