Բրազիլիայի հյուսիսային Մարանյան նահանգում անհայտ ծագում ունեցող մետաղական օբյեկտ է ընկել և խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում: Մոտ մեկ մետր տրամագիծ և 30 կգ քաշ ունեցող գնդաձև օբյեկտը հայտնաբերվել է փետրվարի 22-ին:
Տեղի բնակիչներից մեկի խոսքով` չորեքշաբթի վաղ առավոտյան իր տան մոտ բարձր աղմուկ է լսվել, այնուհետև` պայթյուն: Գնալով այգի` նա այնտեղ հայտնաբերել է առեղծվածային օբյեկտը:
Գունդը, ըստ ամենայնի, մետաղական է, այն մեկ մեծ անցք ունի: Գնդի ներսում ինչ-որ զանգված կա, իսկ երբ այն շարժում են, ներսում ինչ-որ բան է շարժվում:
Բարեբախտաբար, գնդի «վայրէջքից» ոչ ոք չի տուժել: