Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակշվիլին շարունակում է զարգացնել իր երկրի բիզնես միջավայրը` նաև հայաստանցի գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան և այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար: Այվազյանին արդեն իսկ կոնկրետ տարածքներ են հատկացվել:
«ՉԻ»-ն գրում է, որ Այվազյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով կազմակերպել է նրա հանդիպումն այն «կարևոր մարդկանց հետ», ովքեր օգնել են պայմանավորվածություններ ձեռք բերել: