Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ուսումնասիրելով Մաշտոցի այգու հարցը, եկել է այն եզրակացության, որ խնդիրը բնապահպանական չէ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա հարցը մեկնաբանել է` ասելով. «Մեծ աղմուկ ոչնչից»: Հախվերդյանը նշել է, որ վստահում է Տարոն Մարգարյանին և հավատում է, որ «քաղաքապետը վատ բան չի անի»:
«Ինքը իրա հոր տղեն ա (Տարոն Մարգարյանը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանրի որդին է – խմբ): Նա ոչ մի վատ բան չի կարող անել քաղաքի համար:
Մեծ աղմուկ ա ոչինչից: Թող պայքարեն այն շենքերի համար, որոնք դրանց հետևը կառուցվում են: Ուժը չի պատում: Երեք իշխանությունների շնորհիվ կորավ քաղաքաշինական կուլտուրան, քաղաքի ինտիլիգենտ մասը հեռացավ քաղաքից: Ժամանակին պետք է հետևեին, որ սենց այլանդակ քաղաք չստեղծվեր, ջուրը եկել ջրաղացը տարել է, ընկել են քարերի հետևից», – հայտարարել է Ռուբեն Հախվերդյանը: