Այսօր առավոտյան ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, այն մասին, թե Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
ՀՀ ոստիկանությունից Epress.am-ին հայտնել են, որ պարզվել է ինքնասպան եղած մարդու ինքնությունը. կամրջից իրեն նետել է Երևանի բնակիչ 34-ամյա Տիգրան Գևորգյանը, ով «Ռոսգոսստրախ» ընկերության բաժիններից մեկի պետն է: