Home / Հայաստան / Գագոսյանը Հըրսթին կփոխարինի Պիկասոյով

Գագոսյանը Հըրսթին կփոխարինի Պիկասոյով

Արվեստի շուկայի «արքա» համարվող Լարի Գագոսյանի Gagosian Gallery ժամանակակից արվեստի պատկերասրահների ցանցում ապրիլի 30-ից կբացվեն Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված իսպանացի նկարչի կյանքին Ֆրանսուազա Ժիլոյի հետ, որին նա հանդիպել էր 1943 թվականին: Bloomberg-ը հայտնում է, որ Լարի Գագոսյանը երկու տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է դիմում Պիկասոյի արվեստին:

Մինչ այդ Գագոսյանը նկարչի աշխատանքներին նվիրված երեք ցուցահանդես էր  կազմակերպել, մասնավորապես նվիրված Մարիա Թերեզա Վալտերի հետ նրա հարաբերություններին: Պիկասոյի արվեստին նվիրված այս ցուցահանդեսները մոտ 260 հազար հանդիսատես էին հավաքել, որոնք դիտել են Պաբլո Պիկասոյի ավելի քան 300 աշխատանքները, նկարների երեք չորրորդը ցուցահանդեսներին էին ներկայացվել նկարչի ժառանգների կողմից:

Ներկայումս Գագոսյանի 11 պատկերասրահներում ցուցադրված են Դեմիեն Հըրսթի 300 աշխատանքները: