Home / Հայաստան / ԵՄ-ն ցանկանում է ավելի ծանրակշիռ դեր ունենալ ԼՂ հարցում. Քեթրին Էշտոն

ԵՄ-ն ցանկանում է ավելի ծանրակշիռ դեր ունենալ ԼՂ հարցում. Քեթրին Էշտոն

Եվրամիությունը ցանկանում է ավելի ծանրակշիռ դեր ունենալ Ադրբեջանին և Հայաստանին սատարելու գործում`կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Սա շատ բարդ կոնֆլիկտ է, և այն անհրաժեշտ է լուծել»:

АПА գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր Բրյուսելում Եվրամիության արտաքին հարցերով խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը:

Նա նշել է, որ այսօր Հարավային Կովկասի, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի իրավիճակի քննարկում տեղի կունենա Խորհրդի նիստի շրջանակներում: Եվ Հարավային Կովկասի վերաբերյալ գլխավոր հարցերից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Մենք կքննարկենք, թե այս առնչությամբ ինչ կարող է անել ԵՄ-ն»,-հայտարարել է Էշտոնը` հավելելով, որ թեև Եվրամիությունը հակամարտության կարգավորման անմիջական միջնորդ չի համարվում, այդուհանդերձ, այս կառույցը տվյալ տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել` Ֆիլիպ Լեֆորտին: