Ամերիկյան Մինեսոտա նահանգի ոստիկանությունում քրեական գործ է հարուցել տաբատի մեջ դնելու միջոցով հեռուստացույցը խանութից գողանալ փորձող տղամարդու նկատմամբ, հայտնում է korespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2011 թվականի դեկտեմբերին, սակայն 21-ամյա Էրիկ Լի Քինգի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել միայն հիմա:
Ըստ Քինգի գործի, նրան հեռուստացույցը տաբատի մեջ ձերբակալել է առևտրի կենտրոնի կանգառի մոտ հայտնված ոստիկանը:
Իրավապահ մարմինների աշխատակիցը նկատել է, որ ավտոկանգառի մոտով անցնող տղամարդու ձեռքից պատահմամբ կոնֆետների տոպրակ է ընկել: Ոստիկանը ձայնել է նրան, սակայն վերջինս չի արձագանքել և չի կանգնել:
Այնուհետև ոստիկանը ուշադրություն է դարձրել տղամարդու քայլվածքին. նա քայլելիս է եղել առանց ծնկները ծալելու` միաժամանակ տաբատը բռնած: Երբ ոստիկանը մոտեցել է Քինգին, հայտնաբերել է, որ վերջինիս անդրավարտիքի տակ 19 դույմանոց հեռուստացույց կա, մալուխ և հեռակառավարման վահանակ: