Home / Հայաստան / «Անհաստագլուխ Ազգային ժողով». Բողոքի ակցիա` ԱԺ-ի շենքի մոտ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՎԻԴԵՈ)

«Անհաստագլուխ Ազգային ժողով». Բողոքի ակցիա` ԱԺ-ի շենքի մոտ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՎԻԴԵՈ)

Մինչ Ազգային Ժողովում այս պահին «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունների նախաձեռնած քննարկումներ են ընթանում համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, որին դեմ է խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, մի քանի հարույր մարդ ԱԺ մուտքի մոտ մասնակցում էին բողոքի ակցիային: Նրանք հիմնականում ներկայացնում են արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, և «Ժառանգությունը»:

Բողոքի ակցիայի վայրում մոտ երկու հարյուր ոստիկան կար:

ԱԺ ճաղավանդակների վրա Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները փակցերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր.

«41+ՀՀԿ=աղքատություն, արտագաղթ», «Անհաստագլուխ Ազգային ժողով», «Ոչ մեծամասնականին, այո` համամասնականին», «Մեծամասնական=Լֆիկ Սամո, Նեմեց Ռուբո», «Ես դեմ եմ մեծամասնական ընտրակարգին»:

Քննարկումն ավարտվեց քիչ առաջ, իսկ քվեարկությունը կկայանա վաղը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցել է ԱԺ-ից դուրս եկած Վահան Հովհաննիսյանը, ով ներկայացրել է քննարկման ժամանակ տեղի ունեցածը:

Վահան Հովհաննիսյանի խոսքը կներկայացնենք ավելի ուշ: