Շուրջ 100 տարի առաջ աշխարհահռչակ «Տիտանիկ» նավը ընկղմվեց Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ: Այս ողբերգական իրադարձության տարելիցին ընդառաջ բրիտանական Henry Aldridge & Son տունը բացառիկ աճուրդ է կազմակերպել:
Աճուրդին «Տիտանիկի» պատմական իր է ներկայացվելու` առաջին դասի ուղևորների ընթրիքի ճաշացուցակը: Աճուրդի շուրջ մեծ իրարանցում է առաջացնում այն փաստը, որ այս ընթրիքը շատերի համար վերջինն է եղել: Ճաշացուցակը տպվել է 1912 թվականի ապրիլի 14-ին, իսկ ողբերգությունը, որը 2208 մարդու կյանք է խլել, տեղի է ունեցել ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը:
Ճաշացուցակը չի հայտնվել օվկիանոսի հատակին դոկտոր Վաշինգտոն Դոջի շնորհիվ, ով ուղևորության էր մեկնել իր կնոջ`Ռութի հետ: Ռութը վերցրել էր ճաշացուցակը որպես հիշատակ: Այդ ժամանակից ի վեր ճաշացուցակը պահվում էր տանը որպես յուրօրինակ նմուշ նավից:
Աճուրդի կազմակերպիչները նախատեսում են 158,000 դոլար ստանալ այս վաճառքից: