Home / Հայաստան / Աշխատակիցները կամրջից նետված երիտասարդի վարքում տարօրինակ բան չեն նկատել

Աշխատակիցները կամրջից նետված երիտասարդի վարքում տարօրինակ բան չեն նկատել

Փետրվարի 26-ին Դավիթաշենի կամրջից նետված, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության աշխատակից Տիգրան Գևորգյանը լավ մարդ էր, ադեկվատ, հավասակշռված անձնավորություն, և նրա քայլն ասպասելի էր իր գործընկերների համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանը:

«Նա ամուսնացած էր: Նորմալ հաճախում էր աշխատանքի: Վերջին երեք ամիսներին նա գրասենյակային վաճառքների բաժնի ղեկավարի ժամակավոր պաշտոնակատար էր: Վաղուց էր աշխատում «Ռոսգոսստրախում», մի պահ դուրս էր եկել աշխատանքից արտասահման մեկնելու համար, սակայն գործերը չէին ստացվել, և նա վերադարձել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»: Ընկերությունում բոլորը շոկի մեջ են պատահածի կապակցությամբ», – ասել է Անտոնյանը:

Նա նշել է, որ Գևորգյանի վարքի մեջ ընկերության աշխատակիցները որևէ տարօրինակ բան չեն նկատել:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էմմա Մոժարովան նույնպես նշել է, որ Գևորգյանը շատ լավ մարդ էր, շատ լավ ընկեր և շատ լավ աշխատակից: Մոժարովան  նշել է, որ ոչինչ չի կարող ասել ինքնասպանության դրդապատճառների մասին` նշելով, որ այդ մասին կարող է ասել նախաքննությունը: