Իրանում Ադրբեջանի դեսպանը հաստատել է, որ 1,6 մլրդ դոլար արժողությամբ զենքը, որը Բաքուն պատրաստվում է առաջիկայում գնել Իսրայելից, օգտագործելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար»:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Ադրբեջանի կողմից իսրայելական զենքի գնման վերաբերյալ պայմանագրի առկայության մասին տեղեկատվության հրապարակումից հետո փետրվարի 28-ին Թեհրանը Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին կանչել է ԱԳՆ և բացատրություններ է պահանջել: «Ադրբեջանի ղեկավարությունը չի օգտագործի այդ զենքը մեկ այլ երկրի դեմ, մասնավորապես, Իրանի»,- ասել է դեսպանը` հավելելով, որ Ադրբեջանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ:
Ավելի վաղ Բաքվի կողմից 1,6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկությունները հաստատել են Իսրայելի պաշտոնատար անձինք: Խոսքը անօդաչու ինքնաթիռների և հակահրթիռային համակարգերի մասին է: