Հունական «Իրակլիս» և «Մակեդոնիկս» ֆուտբոլային սիրողական ակումբների հանդիպման ժամանակ դաշտի տերերի խաղացողներից մեկը երկրպագուի հետ ծագած վեճը լուծել է հրազենից արձակված 5 գնդակների օգնությամբ:
Սկզբում խաղացողն ու երկրպագուն պարզապես վիճաբանել են: Այնուհետև գործի են դրել զենքը: Հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե ինչպես է պաշտոնապես կրակողի եղբորը պատկանող ատրճանակը հայտնվել ֆուտբոլիստի ձեռքերում:
Երկրպագուն միջադեպի արդյունքում ստորին վերջույթների վնասվածքներ է ստացել: Նրան վիրահատել են: Ֆուտբոլիստը կրակոցներից անմիջապես հետո փախուստի է դիմել, նրան կարողացել են բերման ենթարկել միայն օրեր անց: