Home / Հայաստան / Սկանդալ բանավեճի ժամանակ. Ժիրինովսկին` Պուգաչյովային. «Կթքեմ ձեր վրա» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սկանդալ բանավեճի ժամանակ. Ժիրինովսկին` Պուգաչյովային. «Կթքեմ ձեր վրա» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ նախագահական ընտրություններին ընդառաջ թեկնածուներ Միխայիլ Պրոխորովի և Վլադիմիր Ժիրինովսկու միջև տեղի ունեցած քաղաքական դեբատների ընթացքում վերջինը, սովորության համաձայն, սկանդալ է սարքել` վիրավորելով իր հակառակորդի վստահված անձ, երգչուհի Ալլա Պուգաչյովային: Քաղաքական գործիչը երգչուհուն դասել է քաղաքական «պոռնիկների» շարքին և խորհուրդ է տվել «լուռ նստել»:

Կոնֆլիկտը սկսվել է այն պահին, երբ «Մենամարտ» հեռուստահաղորդմանը ներկա երգչուհին փորձել է ընդհատել Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդին: «Պետք է լուռ նստել: Հարց եք տվել, ես պատասխանում եմ այնպես, ինչպես հարկ եմ համարում»,- հակադարձել է Ժիրինովսկին:

«Ես ըստ էության ուզում էի լսել…»,- շարունակել է Պուգաչյովան: «Դո´ւրս կորեք,-բռնկվել է Ժիրինովսկին: – Հիմա  պահակախումբը դուրս կբերի ձեզ»:

«Դուրս չեմ գա,- պատասխանել  է Պուգաչյովան …Մի գոռա ինձ վրա, ապագա նախագահ: Ես ձեր համար Ալլա Բորիսովնա չեմ: Դուք ինձ արդեն էժանագին երգչուհի եք անվանել»:

«Մտածում էի` դուք քաղաքական գործիչ եք, խորամանակ մարդ, իսկ դուք պարզապես ծաղրածու ու հոգեկան հիվանդ եք»,-հայտարարել է Պուգաչյովան:

«Ես այնպիսին եմ , ինչպիսին կամ, դրանում է իմ հմայքը»,-ընդհատել է լիբերալ դեմոկրատը: Ի պատասխան` երգչուհին Ժիրինովսկուն «Ռուսաստանի խայտառակություն» է անվանել:

Արդյունքում քաղաքական բանավեճը գրեթե ընդհատվել է, և մասնակիցները շարունակել են «շփումը»`անցնելով անձնական վիրավորանքների:

«Դուք` արտիստներդ, վերջին մարմնավաճառի նման եք, պառկում եք ցանկացած ղեկավարի տակ հանուն փողի: Դուք պառկել եք Բրեժնևի, Գորբաչյովի. Ելցինի, Պուտինի տակ: Վաղը Կրեմլ կմտնեմ, դուք նախկինի պես պառկած կլինեք, իսկ ես կթքեմ ձեր վրա և ոտքերս էլ ձեր վրա կսրբեմ: Ամոթ ձեզ, ամոթ»,- չէր հանգստանում Ժիրինովսկին:

Երբ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը դիմել է երգչուհուն, նկատելով, որ այս պահին Ժիրինովսկու խոսելու հերթն է և նա կարող է  արտահայտվել,  Ժիրինովսկին պահը բաց չի թողել և ասել. «Նա չի հասկանում դա, նա օրենքներ չի կարդում: Նրանք մի օրենք ունեն, հինգ րոպեն մեկ ամուսին փոխել»,- հայտարարել է քաղաքական գործիչը: