Հայաստանում 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացակարգում փոփոխություններ չեն լինի` 41 պատգամավոր կընտրվի մեծամասնական ընտրագարգով, 90-ը` համամասնական: Այս մասին հայտնի դարձավ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունից հետո:
30 պատգամավոր կողմ քվեարկեց ընտրություններում ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն, 56-ը դեմ եղան, 4-ը` ձեռնպահ` այսպիսով ուժի մեջ թողնելով ներյակիս ընտրակարգը:
Հիշեցնենք, որ նախագիծը քվեարկության էին դրել «Ժառանգությունը» և «ՀՅԴ»-ն: Քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին` ընդգծելով, որ ներկա ընտրակարգն աջակցում է գործող իշխանությունների ամրապնդմանը:
Նշենք, որ քվեարկության ժամանակ ԱԺ-ի մոտ այսօր էլ շարունակվել է բողոքի ակցիան, որն իրականացնում են «Ժառանգության», ՀՅԴ-ի, Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաև այլ քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչներ և ակտիվիստներ: