Լատինական Ամերիկայում և Եվրոպայում ոստիկանները ձերբակալել են Anonymous հաքերների խմբի 25 ենթադրյալ անդամների, հայտնում է BBC-ն:
Ինտերպոլի հաղորդագրության համաձայն, Արգենտինայի, Չիլիի, Կոլումբիայի և Իսպանիայի իշխանությունները ձերբակալություններ են իրականացրել, բացի դա, առգրավել են IT սարքավորումներ և բջջային հեռախոսներ:
Ոստիկանության այս գործողությունները հաջորդել են Կոլումբիայում և Չիլիիում իրականացված մի շարք կիբեր հարձակումներին:
Ինտերպոլի տեղեկություններով` հարձակման են ենթարկվել Կոլումբիայի Պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Չիլիի ազգային գրադարանի կայքերը:
Իսպանական իշխանությունների տեղեկություններով, հատուկ գործողությունների արդյունքում Մադրիդում և Մալագեում 4 մարդ է ձերբակալվել: Նրանցից երկուսը կալանքի տակ են, իսկ մյուս երկու անչափահաս կասկածյալները գրավի դիմաց ազատ են արձակվել:
Իսպանիայի Ներքին Գործերի նախարարությունը հայտարարել է, որ 4 ձերբակալվածներից մեկը ենթադրաբար Իսպանիայում և Լատինական Ամերիկայում Anonymous-ի ղեկավարներից է: