Իր կնոջը` Զարուհի Պետրոսյանին սպանելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված Յանիս Սարկիսովը փետրվարի 17-ից հացադուլ է հայտարարել։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Սարկիսովին առանձին խուց են տեղափոխել, նա գտնվում է բժիշկների ու հոգեբանների հսկողության տակ: Սարկիսովի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Սարկիսովը հացադուլի է դիմել` պահանջելով վերանայել իր գործը և իրեն ազատ արձակել:
Հիշեցնենք, որ դատաքննության ընթացքում Սարկիսովը նշել է, որ Զարուհի Պետրոսյանն ինքնասպան էր եղել թույն խմելով, սակայն դատարանն արժանահավատ չի համարել այդ վարկածը` դատապարտելով Սարկիսովին: