Home / Հայաստան / 2008 թվականի մարտի 1-ին «Էմմա» փոթորիկը 9 մարդու կյանք է խլել

2008 թվականի մարտի 1-ին «Էմմա» փոթորիկը 9 մարդու կյանք է խլել

2008 թվականի մարտի 1-ին Ավստրիայում, Գերմանիայում և Չեխիայում 9 մարդ է զոհվել «Էմմա» փոթորիկի հետևանքով: Կենտրոնական Եվրոպայում մոլեգնող փոթորիկը շարքից դուրս է բերել անգամ Գերմանիայի ճեպընթաց գնացքներից մեկը, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Որոշ հատվածներում քամու ուժգնությունը հասել է 190 կմ/ժ: Տեղ-տեղ հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել:

Բելգիայի ափերը ողողած հսկայական ալիքները շարքից դուրս են բերել էլեկտրական լարերն ու տանիքները: Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Համլետ Թադևոսյանը:

Թադևոսյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: