Home / Հայաստան / 2008 թվականի մարտի 1-ին Գվատեմալայում ավտոբուսի վթարի հետևանքով 53 մարդ է զոհվել

2008 թվականի մարտի 1-ին Գվատեմալայում ավտոբուսի վթարի հետևանքով 53 մարդ է զոհվել

2008 թվականի մարտի 1-ին Գվատեմալայի իշխանությունները հայտարարել են, որ Գվատեմալայից Սալվադոր ուղևորվող ավտովուսը վթարի է ենթարկվել երկրի հարավային հատվածում, որի հետևանքով 53 մարդ է զոհվել, 25-ը ծանր վիրավորվել են:

Նախնական տվյալների համաձայն, ավտոբուսը գերծանրաբեռնված է եղել, քանի որ 50 հոգու համար նախատեսված տրանսպորտում 78 մարդ է եղել:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, Գվատեմալայում ավտոբուսները հաճախ ծանրաբեռնված են լինում, իսկ ճանապարհներն անմխիթար վիճակում են, ինչը վթարների առիթ է դառնում:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Սամվել Հարությունյանը:

 Հարությունյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: