2008 թվականի մարտի 1-ին Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ միայն փետրվար ամսվա ընթացքում երկրում առնվազն 633 քաղաքացիներ են զոհվել`գերազանցելով հունվարին գրանցված` 460 մահերի ցուցանիշը:
Մահերի աճը պայմանավորված է Բաղդադում և Քերբալայի մոտ տեղի ունեցած երկու հարձակումներով, որոնց հետևանքով միայն 150 մարդ էր զոհվել:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Տիգրան Աբգարյանը:
Աբգարյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: