2008 թվականի մարտի 1-ին Սուդանի նավթային պաշարներով հարուստ հարավային Աբյե շրջանում նոր բախումներ են սկսվել Ժողովրդական ազատագրական շարժման (SPLM) անդամների և Միսերիա ցեղային համայնքի ներկայացուցիչների միջև:
Բախումների հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել:
Սիսերիա համայնքի ղեկավար Մուհամեդ Օմար Ալ Անսարիի խոսքով` բախումները վերջերս SPLM-ի կողմից իրականացված հարձակումների պատասխանն էին:
Աբյեում SPLM-ի քարտուղար Խոլ Չանը մեղադրում է Սուդանի կառավարությանը Միսերիայի ներկայացուցիրներին զինելու մեջ: Նշենք, որ 2008 թվականին Հարավային Սուդանում ազատագրական շարժման ներկայացուցիչները անկախություն էին պահանջում Սուդանի իշխանություններից:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: